Լեհական փոքրիկ Կոսցեժին քաղաքի բնակիչները իսկական ցնցում են  ապրել` քաղաքի փողոցներից մեկում արյան գետեր տեսնելով:

Սկզբից նրանք նորմալ են վերաբերել, բայց երբ տեսել են, որ արյունը պարզապես ցայտում է դիտահորից, սկսել են սարսափել:

Բնակիչները դիմել են ոստիկանություն: Փողոցում երկու դպրոց կա, նրանց անհանգստությունը միանգամայն հասկանալի է, նշել է ոստիկանության աշխատակիցը: Նա ասել է, որ դեռ հարկ է պարզել, թե որտեղից է սկիզբ առնում արյան գետը:  Ամենայն հավանականությամբ, արյունը այդ փողոցում գտնվող մսի կրպակից է հոսում: Քաղաքային իշխանությունները փողոցի մաքրման եւ բնակիչներին հանգստացնելու միջոցառումներ են ձեռնարկել:

Սակայն քաղաքացիներից շատերը անվստահությամբ են վերաբերվում պաշտոնական վարկածին` ենթադրելով, որ կոլեկտորում կարող են դիակներ լինել, գրում է The Telegraph-ը: