Նավթի գները երեքշաբթի առավոտյան բարձրացել են՝ աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 0.14 դոլարով (0.21%)՝ մեկ բարելի համար հասնելով 67.58 դոլարի: Երկուշաբթի օրը Brent-ը բարձրացել է 0.45 դոլարով (0.67%)՝ մեկ բարելի համար հասնելով 67.44 դոլարի:
WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրում բարձրացել են 0.16 դոլարով (0.25%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.46 դոլարի։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը բարձրացել էր 0.61 դոլարով (0.97%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.3 դոլարի։





























