Թերթը գրում է, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ Ստրասբուրգում գումարցած ԵԽԽՎ մոնիթորինգի նիստին չի մասնակցել: «Թեեւ նախատեսվում էր, որ նա պետք է բանավոր հաշվետվություն ներկայացներ հունվարին 16-17-ը Երեւանում կատարած փաստահավաքի այցի վերաբերյալ, սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա ընդհանրապես Ստրասբուրգ չի մեկնել: Գործընկերները չգիտեին, թե որտեղ է Պրեսկոտը: Միայն հայտնի է, որ նա Հայաստան կատարած այցի ժամանակ ձեռքը խփել էր սեղանին՝ դժգոհելով Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ տված հարցից: Մեր տեղեկություններով՝ Պրեսկոտի բանավոր հաշվետվությունը կլսվի մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ նիստում, որը տեղի կունենա մարտի 13-ին՝ Փարիզում, իսկ հունիսին արդեն նա կներկայացնի իր վերջին զեկույցը՝ արդեն հայաստանյան ընտրությունների վերաբերյալ եւ հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին:
Ի դեպ, երբ ձեռքը սեղանին խփելու «արարողությունից» հետո Պրեսկոտի պատվին Երեւանի «ԲելԱնի» ռեստորանում ճաշ է մատուցվել, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյաննն ու Արմեն Ռուստամյանը չեն մասնակցել դրան՝ այսպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով»,- գրում է «Ժողովուրդ»-ը:



























