Անզեն իրաքցուն գնդակահարած ամերիկացի ծովային հետեւակի զինվորականը Ֆրենք Վուտերիչը ազատվել է բանտարկությունից: Զինվորական տրիբունալը նրան դատապարտել է 3 ամսվա ազատազրկման, բայց նա դա էլ չի նստի, որը պայմանավորված է ընթացակարգային յուրահատկություններով:

Որոշվել է նաեւ չկրճատել կոչումազրկված սպայի աշխատավարձը, քանի որ նա երեք երեխաների հայր է, հաղորդում է Agence France-Presse-ը:

Նման մեղմ դատավճիռը պայմանավորված է նրանով, որ հունվարի 23-ին Վուտերիչը գործարքի է գնացել քննության հետ, ընդունելով իր մեղքը: Նրա վրայից հանվել են չկանխամտածված սպանությունների մեղադրանքը, որի համար նրան բազմամյա ազատազրկում էր սպառնում:

Իրաքցու սպանությունը կատարվել է 2005 թվականի հոկտեմբերին, Հադիթե քաղաքում: Այդ ժամանակ ռումբից զոհվել էր մեկ ծովային հետեւակի զինծառայող, եւս երկուսը վիրավորվել էին: Դրանից հետո, Վուտերիչը հրամայել էր «մաքրել» հարակից տները: 24 սպանված բնակիչներից 10-ը կանայք ու երեխաներ էին: