Հնդկաստանում հոգեկան հիվանդը ավտոբուս է առեւանգել, ինչի արդյունքում 9 մարդ զոհվել է, 40-ը` վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել Պունա քաղաքում: Հոգեկան խնդիրներ ունեցող անձը փորձել է փախչել ոստիկաններից:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է առեւանգման հետեւանքը. «Ինը հետիոտն, այդ թվում` երկու երեխա, զոհվել են, շուրջ երկու տասնյակ տրանսպորտային միջոց է ջարդուխուրդ եղել, շուրջ 40 մարդ վիրավորվել է»:
Ավտոբուսը հաջողվել է կանգնեցնել առեւանգման վայրից 25 կմ հեռավորության վրա: Ոստիկանությունը ստիպված է եղել օդ կրակել, որպեսզի վարորդին ստիպի կանգնեցնել մեքենան:
Ինչպես պարզվել է, ոմն Սանտոշ Մանեն բարձրացել է մերձքաղաքային ավտոբուս եւ առեւանգել այն` շարժվելով հանդիպակաց գոտով: Ոստիկանությունը հաղորդել է, որ առեւանգողը հոգեկան խնդիրներ ունի: Իշխանությունները սկսել են հետաքննել դեպքի հանգամանքները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























