Իտալիայի հյուսիսում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է Իտալիայի գեոֆիզիկայի եւ հրաբխային հետազոտությունների ինսիտուտը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռեջո Էմիլիայի նահանգում: Ստորգետնյա ցնցումները առավոտյան զգացել են հյուսիս-իտալական քաղաքների բնակիչները, այդ թվում Միլանն ու Թուրինան:

Իտալիայի Քաղպաշտպանության ծառայության տեղեկություններով, փլուզումների եւ զոհերի մասին տվյալներ դեռ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին: