Ռուս հայտնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան տեղափոխվել է հիվանդանոց աջ ձեռքի կոտրվածքով:
«Ինտերֆաքսին» հայտնել են, որ Չուրիկովան կոտրել է ձեռքը «Լենկոմ» թատրոնում փորձի ժամանակ:
LifeNews-ի տվյալներով, դերասանուհին ընկել է թատրոնի մոտ, փորձերից հետո: Չուրիկովան սայթաքել է եւ ընկել աստիճանների մոտ:




























