Կոստա Կոնկորդիայի կապիտանը` Ֆրանչեսկո Սկետինոն, գտել է նավի խորտակման մեջ մեղավոր անձին. դա Carnival ընկերության մենեջերն է, որին պատկանում է նավը: Իտալական լրատվամիջոցները պարզել են, որ ոստիկանությունը ունի կապիտանի հեռախոսային խոսակցության գաղտնի ձայնագրությունը:

Հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել հունվարի 14-ին: Կապիտանի բոլոր բառերը գաղտնի ձայնագրվել են ոստիկանության կողմից, հաղորդում է  Agence France-Presse-ը:

«Իմ փոխարեն մեկ ուրիշը չէր համարձակվի այդքան մոտենալ ափին, բայց ինձ ասում էին. «Անցի այդտեղ, անցի այդտեղ»»,-գործակալությունը մեջբերում է կապիտանի խոսքերը: Թե կոնկրետ ով է ճնշում գործադրել կապիտանի վրա, հայտնի չէ, բայց խոսակցությունից երեւում է, որ դա Carnival ընկերության աշխատակից է:

Հիշեցնենք, որ «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը վթարի է ենթարկվել հունվարի 14-ին, Տիրենեյան ծովում, Ջիլիո կղզու մոտ: Նավի վրա եղել է 4229 մարդ:

Շատերին հաջողվել է փրկվել: Վերջին տեղեկություններով, նավի խորտակման հետեւանքով զոհվել է 16 մարդ անհետ, եւս 16 անհետ կորած է համարվում: