Դանիայում նախադպրոցական տարիքի երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, 13 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքը տեղի է ունեցել Կոպենհագենի հյուսիսային ծայրամասում` հունվարի 24-ի երեկոյան: Հանդիպակաց գոտիով մեծ արագությամբ ընթացող մարդատար ավտոմեքենան  բախվել է ավտոբուսին, որում 41 երեխա է եղել: Ավտոբուսը մայրուղուց դուրս է եկել եւ շրջվել: Ատոմեքենայի վարորդը մահացել է:

Ավտոբուսի վարորդը եւ մեկ երեխա ծանր վիրավորվել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: