Հունվարի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ահմեդ Դավութօղլուի նախագահությամբ կայացել է Ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի նիստը:
Կողմերը քննարկել են երկկողմ եւ միջազգայինն հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները շատ ուղղություններով դուրս են եկել փոխգործակցության որակապես նոր փուլի, իսկ որոշ ոլորտներում` ռազմավարական գործընկերության:
Կողմերը արձանագրել են մոտեցումների մերձեցումը կամ համընկնումը արդիական տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներում: Հանդիպման արդյունքներով Համատեղ հայտարարություն է ստորագրվել, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:




























