2011 թ. Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը հասել է 5.5 մլրդ դոլարի` 14.4 %-ով գերազանցելով 2010 թ. ցուցանիշը: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ներմուծումը 4.1 մլրդ դոլար է, արտահանումը` 1.3 մլրդ դոլար:

Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմում է 2.8 մլրդ դոլար: Ներմուծումը գերազանցում է արտահանմանը 3.1 անգամ:

2011 թ. արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 27.7 %-ով, իսկ ներմուծումը` 10.7 %-ով:

Դոլարի տարեկան միջին հաշվարկային փոխարժեքը դրամի նկատմամբ` 1դոլար/372.5 դրամ: