Ռուսաստանն ու Թուրքիան ընդգծել են Լեռնային Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման շահագրգռությունը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որ նրանք արել են Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստից հետո:
Ըստ հայտարարության, նախարարները փոխանակվել են Հարավային Կովկասի իրավիճակի շուրջ մտքերով: «Արձանագրվել է ամուր խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն ապահովելու ընդհանուր ձգտումը: Կողմերը ելնում են նրանից, որ կովկասյան պետությունները պետք է զերծ մնան ուժի կամ ուժի սպառնալիւքի կիրառումից, հավատարիմ մնան հակամարտությունների կարգավորման բացառապես խաղաղ միջոցներին:
Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման շահագրգռությունը: Հույս է հայտնվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի տարած աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, կտա իր պտուղները: Նախարարները համոզմունք են հայտնել, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր է ՄԱԿ Կանոնադրության մեջ, Հելսինկյան Եզրափակիչ ակտում եւ Ակվիլայում ու Մոսկուկայում արված հայտարարություններում առկա սկզբունքների հիման վրա»,- ասված է հայտարարության մեջ:




























