Աշխարհի ամենաթանկ սուրճի բաժակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, ըստ ուղեցույցի պաշտոնական կայքի, հաղորդում է Lenta.ru-ն։

Ըմպելիքը վաճառվում է Դուբայի Roasters Specialty Coffee House-ում։ Սեպտեմբերի 13-ի դրությամբ դրա արժեքը 2500 դիրհամ է։ Սուրճը ձեռքով է պատրաստվում՝ օգտագործելով աշխարհի ամենահազվագյուտ սուրճի հատիկներից մի քանիսը՝ Պանամայից ստացված Hacienda La Esmeralda-ն։