Սոֆիան մտադիր է դադարեցնել ռուսական գազի ներմուծումը արդեն 2026 թվականին, ըստ Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովի։
«Մենք՝ որպես Եվրամիության մաս, կմիանանք ԵՄ-ի որոշումներին՝ կարճաժամկետ հեռանկարում՝ 2026 թվականին, դադարեցնել ռուսական բնական գազի օգտագործման կամ տարանցման պայմանագրերը», - ասել է Ժելյազկովը։
Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, կոչ արեց Եվրոպային դադարեցնել Ռուսաստանից էներգիա գնելը և խոստացավ քննարկել այդ հարցը եվրոպացի առաջնորդների հետ։ Թրամփի խոսքով՝ այն երկրները, որոնք շարունակում են նավթ և գազ գնել Ռուսաստանից, փաստորեն ֆինանսավորում են ռուսական ռազմական մեքենան։
ԵՄ-ն կտրուկ կրճատել է ռուսական գազի ներմուծումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց ի վեր, սակայն Կրեմլի եվրոպական դաշնակիցները՝ Հունգարիան և Սլովակիան, շարունակում են ռուսական գազ ստանալ Թուրքիայի միջով անցնող խողովակաշարերով և չունեն դադարեցման ծրագրեր։
Բուլղարիան մասամբ փոխարինել է այն Ադրբեջանից մատակարարումներով, բայց շարունակել է անուղղակիորեն ստանալ ռուսական գազ, հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը 2025 թվականի փետրվարին։



























