Մոսկվան հաշվի է առնում Միացյալ Նահանգներից եկող ազդանշանները՝ թե՛ հանրային, թե՛ փակ ուղիներով։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ՎԳՏՌԿ-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Դուք գիտեք, որ կան հրապարակային հայտարարություններ, կան նաև շփումներ փակ ուղիներով։ Եվ մենք հաշվի ենք առնում այդ ազդանշանները, որոնք փոխանցվում են թե՛ հրապարակային, թե՛ փակ ուղիներով։ Այս ամենը հաշվի է առնվում մեր դիրքորոշման մեջ», - ասել է նա։





























