Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ և վստահություն է հայտնել երկրի հետ համաձայնության հասնելու հնարավորության հարցում։

«Մենք լուրջ երկխոսություն ենք սկսել Սիրիայի նոր կառավարության հետ։ Վստահ եմ՝ մենք կկարողանանք համաձայնությունների հասնել, որոնք կհարգեն Սիրիայի ինքնիշխանությունը՝ միաժամանակ ապահովելով Իսրայելի անվտանգությունը և տարածաշրջանի փոքրամասնությունների, դրանց թվում՝ դրուզների պաշտպանությունը»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Դրուզ համայնքի իրավիճակի մասին խոսելով՝ Նեթանյահուն ընդգծել է, որ հրեաներն ու դրուզները «զինակից եղբայրներ» են եղել Իսրայելի հիմնադրումից ի վեր՝ 1948 թվականին։ Նա նշել է, որ հենց այդ պատճառով էլ Իսրայելը չի ​​կարող անտարբեր մնալ սիրիացի դրուզների դեմ բռնության նկատմամբ՝ 2024 թվականի վերջին Դամասկոսում իշխանափոխությունից հետո։ «Ես հրամայեցի մեր զինվորականներին կանխել այդ կոտորածը, և նրանք անհապղ արեցին դա»,- ըստ ТАСС-ի ասել է նա ։

Նեթանյահուն նշել է նաև, որ տասնամյակներ շարունակ Իսրայելի և Սիրիայի միջև խաղաղության գաղափարն ինքնին անհնար էր թվում։ «Այսօր այլևս այդպես չէ»,- ընդգծել է նա։