ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողներին հայտարարել է, որ Գազայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիրն, «ըստ ամենայնի ձեռք է բերվել»։

«Կարծում եմ՝ Գազայի վերաբերյալ համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, ձեռք է բերվել։ Մենք շատ մոտ ենք դրա կնքմանը,- ասել է նա։ -Ես վստահ եմ, որ այս համաձայնագիրը հնարավորություն կտա վերադարձնել պատանդներին և ավարտել պատերազմը»,- ըստ ТАСС-ի՝ հավելել է Թրամփը։