Երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործումից հետո մենք Հայաստանից առաջին փուլով 200 մեգավատտ էլեկտրաէներգիա կստանանք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26–ին, իր հրաժեշտի ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանին։
«Նաև Նորավանի 400 կլիովատանոց ենթակայանի շահագործման հանձնելուց հետո էՀայաստանի էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կհասնի 700 մեգավատտի։ Այս թվի մեջ չի մտնում «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով ստացվող 300 մեգավատտ էլեկտրաէներգիան։
Երբ արդեն այդ էլեկտրահաղորդման գիծը իրանական ցանցին միանա, մենք 200 մեգավատտ էլեկտրաէներգիա կարող ենք արտահանել, իսկ տրանսֆորմատորների տեղադրումից հետո այդ ենթակայանի հզորությունը կլինի 400 կիլովատտ։ Դրա արդյունքում Հայաստանից 700 մեգավատտ էլ;եկտրաէներգիա կարտահանվի։ Այսպիսով այդ ամենից հետո Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կհասնի մոտ 1000 մեգավատտի։ Այնպես որ խոսքը ոչ թե կրկնապատկելու, այլ եռապատկելու մասին է,–ասաց նա։





























