Չինաստանի քաղխորհրդի ղեկավար Լի Ցյանը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է համագործակցել այլ երկրների հետ՝ ՄԱԿ-ի հեղինակությունը պաշտպանելու և դրա բարեփոխումը խթանելու համար: Նա այդ հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս:

«Չինաստանը պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի բոլոր անդամների հետ՝ կազմակերպության կարգավիճակն ու հեղինակությունը պահպանելու, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները պաշտպանելու, դրա արդյունավետությունը բարձրացնելու և նրա մանդատի կատարումն ապահովելու բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև զարգացող երկրների ներկայացուցչությունն ու քվեարկության իրավունքը ընդլայնելու համար»,- ըստ ТАСС ործակալության՝ նշել է Չինաստանի քաղխորհրդի ղեկավարը: