«Аэрофлот» ավիաընկերությունը Կրասնոդարից իրականացրել է իր առաջին չվերթները դեպի Երևան և Ստամբուլ։ Դրա մասին հայտարարվել է ընկերության թելեգրամյան ալիքում։

Ավիափոխադրողը հայտարարել է, որ Կրասնոդարի միջազգային օդանավակայանից ամենօրյա չվերթներ կիրականացնի դեպի Հայաստան և Թուրքիա։

Երկու չվերթներն էլ իրականացվել են գրեթե 100% հզորությամբ։ Ընկերությունը հայտարարել է նաև, որ Կրասնոդարի օդանավակայանից միջազգային չվերթների համար օգտագործվում են Airbus A320 ինքնաթիռներ՝ երկու ՝ «Էկոնոմ» և «Բիզնես» դասով: 

Ըստ, РИА Новости-ի՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Կրասնոդարի օդանավակայանը, որը փակ էր 2022 թվականի փետրվարի վերջից՝ անվտանգության նկատառումներից ելնելով, վերաբացվել է չվերթների համար։ «Аэрофлот»-ը Մոսկվայից դեպի Կրասնոդար առաջին չվերթը իրականացրել է սեպտեմբերի 17-ին՝ երեք տարվա փակումից հետո։