ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է ՆԱՏՕ-ի երկրների անունից Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռների փոխանցումը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին:

Ըստ պարբերականի՝ դա Կիևի խնդրանքի միակ կետն էր, որը Թրամփը մերժել է. մնացած կետերին առնչությմաբ նա աջակցություն է հայտնել:

Tomahawk հրթիռներն ունեն մինչև 1600 կիլոմետր հեռահարություն, ինչը, ինչպես նշում է Axios-ը, հնարավորություն է տալիս դրանց հարվածել Ռուսաստանի տարածքի խորքում, ընդհուպ Մոսկվայում տեղակայված թիրախներին:

Ավելի վաղ բրիտանական Telegraph պարբերականը հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին նման զինամթերք է խնդրել ամերիկացի առաջնորդից փակ հանդիպման ժամանակ: ԱՄՆ-ը  նախկինում սահմանափակել է նման համակարգերի մատակարարումը՝ վկայակոչելով սրման ռիսկը և սեփական պաշարների պակասը: