Իսրայելը Patriot հակաօդային պաշտպանության համակարգ է նվիրաբերել Ուկրաինային, որը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը։ Ուկրաինան ևս երկու համակարգի է սպասում, ըստ РБК-Украина գործակալության՝ լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Իսրայելական համակարգը գործում է Ուկրաինայում։ Մեկ ամիս է։ Մենք աշնանը կստանանք երկու Patriot համակարգ»,- ասել է Զելենսկին և հավելել, որ Patriot-ի մասին ավելին չի ասի։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, ևս երկու Patriot-ի մասին խոսքը վերաբերում է ոչ թե Իսրայելին, այլ այլ գործընկերներից, ամենայն հավանականությամբ՝ Գերմանիայից, երկու համակարգերի մատակարարմանը։




























