Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հատուկ պատասխանատվություն են կրում մարդկությանը նոր պատերազմի տանող ռիսկերից խուսափելու համար, հաղորդում է ТАСС-ը։
«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային իրավիճակի համար, մարդկությանը նոր պատերազմի մեջ ներքաշող ռիսկերից խուսափելու համար»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի համաքաղաքական քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարել է Լավրովը։
«Ռուսաստանի Դաշնության նոր նախաձեռնությունը, որը նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է սեպտեմբերի 22-ին՝ 2026 թվականի փետրվարի 5-ին լրանալուց հետո մեկ տարի ժամկետով «Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին» պայմանագրի կենտրոնական քանակական սահմանափակումներին հավատարիմ մնալու պատրաստակամության վերաբերյալ, նպատակ ունի նպաստել ռազմավարական կայունության պահպանմանը։ Միայն այն պայմանով, որ Միացյալ Նահանգները գործի նմանատիպ ձևով և չձեռնարկի քայլեր, որոնք խախտում են զսպման ներուժի առկա հավասարակշռությունը»,- հայտարարել է նա։




























