Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվել Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի վրա։ Նման ծրագրեր երբեք չեն եղել և չկան։ Դրա մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի համաքաղաքական բանավեճի ժամանակ իր ելույթում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Комсомольская правда»-ն։
Լավրովը նշել է, որ Մոսկվան բազմիցս փորձել է կապ հաստատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հարգեն իրենց պարտավորությունները և համաձայնության գան անվտանգության երաշխիքների շուրջ։ Սակայն որևէ արձագանք չի եղել։
«Առ այսօր մեր առաջարկներն անտեսվել են և շարունակում են անտեսվել։ Ավելին, ավելի ու ավելի հաճախ են հնչում ուժ կիրառելու սպառնալիքներ Ռուսաստանի դեմ, որին մեղադրում են ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների վրա հարձակում գործելու մտադրությունների մեջ»,- ասել է Լավրովը։
Սակայն նման հայտարարությունները պարզապես ոչ մի աղերս չունեն իրականության հետ, հավելել է նախարարը։
«Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հերքել է նման սադրանքները։ Ռուսաստանը երբեք չի ունեցել և նման մտադրություններ չունի»,- ընդգծել է Լավրովը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Եվրոպան ունի բոլորովին այլ մտադրություններ։ Եվրոպան մինչև օրս երազում է Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» հասցնելու մասին, և, հետևաբար, չի խուսափում նույնիսկ ահաբեկչական հարձակումներից, որոնք թույլատրում է Կիևին։




























