Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Վաղարշապատի հրշեջ փրկարարները՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի։
Այս պահին ոստիկանները հարևանների հետ զրույցներ են անցկացնում՝ պարզելու համար ոչ միայն դեպքի հանգամանքները, այլև մահացածի ինքնությունը։



























