Տարօրինակ տեսքով հարյուրավոր արարածներ, որոնք իրական արժեք են ներկայացնում, դուրս են նետվել Մեծ Բրիտանիայի լողափերից մեկը, գրում է The Sun-ը։

Անցած շաբաթ Սասեքսի լողափում նկատվել են «օտար մոլորակից» խեցեմորթներ՝ հազվադեպ հանդիպող ծովային խեցեմորթներ goose barnacles, որոնք հայտնի են սագի տոտիկներ անվամբ։

Տեղացիները լուսանկարներ են տարածել Facebook-ում՝ նշելով․ «Սագի տոտիկներ, այո, հիշում եմ՝ փորձել եմ դրանք Հյուսիսային Իսպանիայում — սա թանկարժեք ուտելիք է։ Դուրս են նետվել Պեգհեմի մոտ՝ ուժեղ քամուց և ալիքներից հետո, ողջ են»։

Սագի տոտիկները ծովային կենդանիներ են, որոնք կպչում են կոշտ մակերևույթներին, ինչպես ժայռերը, նավերի իրանները, պարանները կամ ծովային աղբը։ Դրանք խեցեմորթներ են, պատկանում են նույն ընտանիքին, ինչ խեցգետիններն ու օմարները, և հեշտությամբ ճանաչելի են իրենց «երկար մսոտ ցողունով, որը հիշեցնում է սև պարանոց», որի վրա փոքր սպիտակ խեցի է, նշում է The Wildlife Trust-ը։

Դրանք հաճախ դուրս են նետվում Արևմտյան և Հարավարևմտյան Անգլիայի ափեր՝ հատկապես ուժեղ անբարենպաստ եղանակից և փոթորիկներից հետո։

Այս խեցեմորթները համարվում են նրբահամ դելիկատես Պորտուգալիայում և Իսպանիայում և դրանց մեկ կիլոգրամը կարող է արժենալ ավելի քան 100 եվրո՝ համարվելով աշխարհի ամենաթանկ ծովամթերքներից մեկը։