Դանիայի տրանսպորտի նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ամբողջ երկրի տարածքում կսահմանվի քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի թռիչքների արգելք՝ անվտանգության ապահովման նպատակով, քանի որ Կոպենհագենում նախատեսված է ԵՄ գագաթնաժողով՝ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, հաղորդում է AFP-ն։

«Հաջորդ շաբաթ Դանիան կընդունի ԵՄ առաջնորդներին, և մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության հարցերին։ Այդ պատճառով երկուշաբթիից ուրբաթ կփակենք Դանիայի օդային տարածքը բոլոր քաղաքացիական անօդաչուների թռիչքների համար», – հայտարարել է նախարարությունը։

Դանիայում սեպտեմբերի 22-ից սկսած անօդաչու սարքերի նկատման դեպքերը հանգեցրել են մի քանի օդանավակայանների փակմանը։ Դանիան ակնարկել է Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության մասին, սակայն Մոսկվան հերքել է այդ մեղադրանքները։