Իսպանիայի պահպանողական Ժողովրդական կուսակցության ղեկավար Ալբերտո Նունյես Ֆեյխոոն հանդես է եկել օտարերկրացիների համար միավորների հիման վրա վիզաներ ստեղծելու նախաձեռնությամբ։
«Մենք առաջարկում ենք ստեղծել նոր վիզա միավորների հիման վրա, որը մուտքի գերակայություն է տալիս նրանց, ովքեր ցանկանում ենք աշխատել այն հատվածներում, որոնք աշխատուժի անբավարարություն ունեն, որոնք ավելի լավ են ծանոթ մեր մշակույթին եւ [հասարակությունում] ինտեգրվելու ավելի մեծ ունակություն ունեն»,- նշել է ընդդիմության առաջնորդը կուսակիցների առջեւ ելույթ ունենալով, ելույթի կադրերը նա տեղադրել է X-ում։
Քաղաքական գործչի խոսքով՝ այդ վիզան նաեւ հաշվի կառնի այն, թե որքանով են «ծագման» երկրները հավատարիմ» թագավորության միգրացիոն քաղաքականությանը։ Նունյես Ֆեյխոոն կարծում է, որ այժմ «ամեն ոք կարող է երկիր մտնել անլեգալ, առանց աշխատելու մտադրության, գրանցվել, դիմել [կեցության իրավունքի] համար, իսկ հետո նպաստներ խնդրել։
Միգրացիայի հարցը վերջին ժամանակներս ակտիվորեն քննարկվում է իսպանացի քաղաքական գործիչների շրջանում։ Ավելի վաղ ծայրահեղ աջ «Վոկս» կուսակցությունը կողմ էր երկրից միգրանտների արտաքսմանը, որոնք կխախտեն օրենքները կամ կպարտադրեն «օտար կրոն»։ Վարչապետ Պեդրո Սանչեսն, իր հերթին, հայտնել է, որ Եվրամիության տնտեսությունը ստագնացիայի կենթարկվի, եթե միության երկրները չընդունեն միգրանտներին։





























