Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան լսել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունները՝ Tomahawk հրթիռներով Ռուսաստանի խորքային հատվածներին հարվածելու հնարավորության մասին։
Նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաստատել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է Tomahawk թևավոր հրթիռներ վաճառել եվրոպական երկրներին՝ դրանք Կիևին փոխանցելու համար։
Իր հերթին, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը Fox News-ի եթերում նշել է, որ Սպիտակ տանը դեռ չեն կայացրել Tomahawk հրթիռները Կիևին հնարավոր փոխանցելու մասին որոշումը։ Միևնույն ժամանակ, Քելոգը հայտարարել է, որ Թրամփը թույլ է տվել Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքային հատվածներին։ «Այնպիսի բան հասկացություն, ինչպին սրբավայրն է», - հավելել է Քելոգը։
Այսօրվա ճեպազրույցում Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլում կարևոր են համարում այն հարցը, թե ով կկայացնի հրթիռների արձակման որոշումը, եթե նույնիսկ դրանք գտնվեն Ուկրաինայի տարածքում՝ Ուկրաինայի իշխանությունները, թե՞ ամերիկացի զինվորականները։
«Tomahawk» հրթիռն ունի 2500 կմ հեռահարություն, ինչը գերազանցում է ցանկացած զենքի, որն արևմտյան երկրները մինչ այժմ փոխանցել են Ուկրաինային։ Նախկինում Թրամփը դեմ էր արտահայտվել ռուսական տարածքի խորքում արևմտյան զենքով ուկրաինայի կողմից հասցվող հարվածներին։





























