Ֆիջիի կղզիներում 6 մարդ ջրհեղեղների եւ սողանքների զոհ է դարձել: Բոլոր 6 զոհերը, որոնցից 4-ը մեկ ընտանիքի անդամներ են, գրանցվել են երկրի ամենախոշոր կղզում` Վիտե Լեւիում:
Իրադրությունն այս պահին ծանր է նաեւ Դեներաու կղզում: Տեղի բնակիչները զրկված են կենցաղային անհրաժեշտ պայմաններից, նրանց տուն ջուր է լցվում: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, աղետի հետեւանքով Խաղաղ օվկիանոսի այս կղզի-պետության 3,5 հազար բնակիչ զրկվել է ծածկից:
Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների` տրոպիկական հեղեղներ սպասվում են նաեւ առաջիկա 10 օրվա ընթացքում:
Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մարրեյ Մաքքալին հայտարարել է, որ իր երկիրը 350 հազար դոլար կհատկացնի Ֆիջիում փրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























