ՈւՎԲ-76 ռադիոկայանը, որը հայտնի է նաև որպես «Դատաստանի օրվա կայան», եթեր է փոխանցել երեք նոր կոդավորված հաղորդագրություն։ Այս մասին ասվում է «ՈւՎԲ-76 լոգի» Telegram-ալիքում, որը հետևում է կայանի ակտիվությանը։

Պարբերականի տվյալներով՝ սեպտեմբերի 29-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10:31-ին, եթերում հնչել է «փոխհատուցում» բառը, իսկ ժամը 11:32-ին՝ «խմորում»։

Բացի այդ, ժամը 12:54-ին կայանը հեռարձակեց «տիգրովար» բառը։

ՈւՎԲ-76-ը ռազմական ռադիոկայան է, որը ստեղծվել է 1970-ականներին և հիմնականում հեռարձակում է կարճ բզզոցի ազդանշան, այդ իսկ պատճառով երբեմն այն անվանում են «Բզզոց»։ Այն նաև համարվում է «Դատաստանի օրվա կայան», քանի որ կա վարկած, թե այն իբր ստեղծվել է որպես «Մեռյալ ձեռք» համակարգի մի մաս։