Եվրահանձնաժողովը (ԵՀ) կառաջարկի ՌԴ-ի սառեցված ակտիվներից 140 միլիարդ եվրոն զրոյական կտրոնի պարտատոմսերով փոխանակելու գաղափարը՝ դրանք հետագայում Ուկրաինային փոխանցելու համար։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով հոկտեմբերի 1-ին Կոպենհագենում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո կազմված հայտարարության նախագծին։

Նշվում է, որ այդ միջոցները Կիևին կփոխանցվեն տրանշերով՝ որպես վարկեր։ Պարբերականը չի նշում տրանշերի քանակը կամ փոխանցման ժամկետները։

Սեպտեմբերի 10-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր չէ բռնագրավել Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները, այլ դրանք կօգտագործի Ուկրաինային վարկեր տրամադրելու համար: Եվրոպայում սառեցված Ռուսաստանի ինքնիշխան ակտիվների մեծ մասը՝ մի փոքր ավելի քան 200 միլիարդ եվրոն, արգելափակված է Բելգիայի Euroclear հարթակում: Դեպոզիտարիան բազմիցս դեմ է եղել դրանց բռնագրավմանը՝ զգուշացնելով, որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից աշխարհի այլ վայրերում եվրոպական կամ բելգիական ակտիվների բռնագրավմանը՝ դատական ​​​​գործողությունների միջոցով: