ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 29-30-ը:

Բացահայտվել է 155 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

48 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

17 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու,

15 դեպք՝ խարդախության,

13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

10 դեպք՝ հոգեկան ներգործության,

4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, շորթման, հարկեր, տուրքեր չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության։

Բացահայտվել են նաև ավազակության, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, թմրանյութի իրացման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

1-ական դեպք՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։