ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկրից մոտ 100 իրանցիների է արտաքսել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով իրանցի և ամերիկացի անանուն պաշտոնյաների։
«Թրամփի վարչակազմը Միացյալ Նահանգներից Իրան է արտաքսում շուրջ 100 իրանցիներով ինքնաթիռ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել են թերթին իրանցի պաշտոնյաները, արտաքսված իրանցիներով չարթերային չվերթը տեղական ժամանակով երկուշաբթի երեկոյան մեկնել է Լուիզիանայից։ Պարբերականը, հղում անելով պաշտոնյային, նաև գրում է, որ Իրանի ԱԳՆ-ն համակարգում է արտաքսվողների վերադարձը, նրանց տրվել են անվտանգության և որևէ խնդրի բացակայության երաշխիքներ։