ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ‘Ֆլահերթիի հետ: Այս մասին վարչապետը գրել է իր ֆեյսբուքյան էջում և կից տեսանյութ հրապարակել:

Հիշեցնենք՝Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ,ՄԻԵԴ և ԵԽԽՎ նախագահների հետ: Տեղի էր ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։