Ընդդիմադիր «Հայրենասիրական դաշինքը» կասկածի տակ է դրել Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և արդարադատություն է փնտրելու փողոցային բողոքի ակցիաների և դատարանների միջոցով։

«Այս ընտրությունները չեն կարող անվանվել ազատ և արդար։ Դրանք դարձել են քաղաքական կամայականության, իշխանությունների վախկոտության և նրանց վերահսկողության տակ գտնվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցինիզմի դրսևորում։ Հայրենասիրական դաշինքը արդարություն կփնտրի փողոցային բողոքի ակցիաների, դատարանների և անհրաժեշտության դեպքում, Սահմանադրական դատարանի միջոցով», - ասվում է միավորման հայտարարության մեջ։