Ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում հետաձգել Մադագասկար այցելությունները՝ մինչև հանրապետությունում իրավիճակի նորմալացումը, իսկ կղզում գտնվող ռուսներին խորհուրդ է տրվում զգույշ լինել։ Այս մասին TASS-ին հայտնել են Մադագասկարում Ռուսաստանի դեսպանատնից։
«Դեսպանատունը ուժեղացրել է ներքին անվտանգության միջոցառումները և կոչ է արել կղզում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին զգույշ լինել ու ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, իսկ երկիր ուղևորություն ծրագրող զբոսաշրջիկներին՝ հետաձգել այն մինչև իրավիճակի կարգավորումը»,- տեղեկացրել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
Նրանք նշել են, որ մայրաքաղաք Անտանանարիվուում և մի շարք այլ խոշոր քաղաքներում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
«Բողոքի ցույցերը շարունակվում են, որոնց մասնակցում են բավականին մեծ թվով մարդիկ, հիմնականում երիտասարդներ և ուսանողներ: Այնուամենայնիվ, զանգվածային թալանն ու անկարգությունները գործնականում դադարել են: Իրավապահ մարմիններին ընդհանուր առմամբ հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել», - բացատրել է դեսպանատունը՝ հավելելով, որ նախկինում փակված խանութները, կրթական հաստատությունները և բենզալցակայանները այժմ վերաբացվում են:
Դիվանագիտական առաքելությունը հայտնել է, որ ռուսների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան։
«Իրոք, Մադագասկարի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքել է 22 զոհվածի մասին տեղեկատվությունը, սակայն դեռևս կան մահացածներ, ինչպես նաև մեծ թվով վիրավորներ։ Անհնար է իրական թվեր տրամադրել։ Վիրավորված ռուս քաղաքացիների մասին որևէ տեղեկատվություն չի ստացվել», - հայտնել է դեսպանատունը։





























