Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը ծրագրել է նկարահանել «Աստվածներ եւ թագավորներ» ֆիլմը, որտեղ բիբլիական մարգարե Մովսեսը ներկայացվելու է որպես մեծ ռազմիկ:

 Warner Bros-ի ներկայացուցիչը պատմել է, որ ֆիլմը հիշեցնելու է «Խիզախ սիրտը» կինոնկարը եւ ներկայացնելու է Մովսեսի ողջ կյանքը:

Ռեժիսորի հետ պայմանագիր է կնքվել հունվարի վերջին, եւ նախատեսվում է ֆիլմի նկարահանումները սկսել 2013 –ի գարնանը: «Աստվածներ եւ թագավորներ»-ը միակ բիբլիական մոտիվներով ֆիլմը չէ, որի վրա ներկա պահին աշխատում են Հոլիվուդում: Մասնավորապես, Մել Գիբսոնը պատրաստվում է աշխարհին տեղեկացնել Հուդա Մաքավեի պատմության մասին, իսկ Դարեն Արոնոֆսկին աշխատում է «Նոյան տապան» ֆիլմի վրա, գրում է «Պրավդա.ռու»-ն: