ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Կոպենհագենում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի գլխավոր թեման անվանել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի դեմ պայքարելու կարողության պահպանումը։

«Մեր այսօրվա գլխավոր խնդիրն է ապահովել մեր երկնքի անվտանգությունը և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան մնա մարտադաշտում», - ասել է Ռյուտեն՝ գագաթնաժողովին ժամանելուն պես։ «Որպեսզի այն լավագույն դիրքում լինի՝ խաղաղության շուրջ բանակցությունների սկսվելու օրը», - նշել է Ռյուտեն, որի արտահայտությունները հեռարձակել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Սա է ԵՀՔ գագաթնաժողովների ուժը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներից բացի, մենք մեր գործընկերների հետ հավաքվում ենք ԵՄ գագաթնաժողովներում՝ առաջ շարժվելու ուղին ուրվագծելու համար», - հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։