«Մենք պատժամիջոցների նկատմամբ նոր մոտեցում ենք առաջարկում։ Մենք այլևս քայլ առ քայլ մոտեցում չենք որդեգրում, այլ առաջարկում ենք շատ ավելի խիստ միջոցառումներ էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների և առևտրի ոլորտներում», - ասել է ֆոն դեր Լեյենը Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ այս մոտեցումն արդեն կիրառվում է 19-րդ պատժամիջոցների փաթեթի մշակման գործում, որը ներկայումս քննարկման փուլում է։

Սեպտեմբերի 19-ին ֆոն դեր Լեյենը ներկայացրել է Եվրահանձնաժողովի առաջարկները՝ հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ։ Դրանք, ի թիվս այլ բաների, ներառում են 2027 թվականի հունվարից ԵՄ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք, ինչպես նաև կրիպտոարժույթների և բանկերի դեմ միջոցառումներ։