ՀԴԲ տնօրեն Քաշ Պատելը, որը նախկինում քննադատել էր գործակալության հետախուզական աշխատանքը և ռեսուրսները տեղափոխել ներքին ծայրահեղականության դեմ պայքարի վրա, բյուրոյի աշխատակիցներին ասել է, թե ինքն ուժեղ առաջնորդներին վերադարձնում է իրենց տեղերը և անցկացնում ընդլայնված ներքին հետազոտություն՝ հետախուզությունը բարելավելու համար, հայտնել է NBC News-ը՝ ծանոթանալով համապատասխան էլեկտրոնային նամակին: Վերջին տարիներին ՀԴԲ-ի ամենահայտնի հետախուզական ձախողումը Թրամփի առաջին ժամկետի ավարտին էր, երբ բյուրոն չէր նկատել հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումից առաջ բոլոր նախազգուշացնող նշանները:
Անցյալ տարի Արդարադատության նախարարության գլխավոր տեսուչի զեկույցում նշվել է, որ բյուրոն բաց է թողել հիմնական քայլը՝ հարձակումից առաջ դաշտային գրասենյակներում հետախուզական տվյալների հարցում անցկացնելը: Հունվարի 6-ին գործակալությունը խուսափել էր ՀԴԲ-ի ձախողումների ավելի մանրազնին ուսումնասիրությունից՝ փոխարենն իր զեկույցը կենտրոնացնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա: Այնուամենայնիվ, կոմիտեի գլխավոր քննիչը 2023 թվականին NBC News-ին ասել է, թե Կապիտոլիումում տեղի ունեցածն արդյունքն է նաև նրա, որ իրավապահ մարմիններն անուշադրության են մատնել հունվարի 6-ից առաջ բռնության սպառնալիքների վերաբերյալ եղած լայնածավալ հետախուզական տվյալները:
Նախքան տնօրեն դառնալը, Պատելն ասել էր, որ տեղեկատվական պահոցները ՀԴԲ-ի առջև ծառացած ամենամեծ գլխացավանքն են, և ինքը ՀԴԲ-ի աշխատակիցներին հետ կկանչի կենտրոնակայանից՝ իրենց տեղերը վերադառնալու և հանցագործներին հետապնդելու համար։ Այժմ, ըստ նրա, ՀԴԲ-ի առաքելությունը սկսվում և ավարտվում է հետախուզոությամբ։





























