Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Մանչեստրի սինագոգում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը՝ ակնարկելով, որ Մեծ Բրիտանիայի կառավարության՝ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը ազդեցություն է ունեցել միջադեպի վրա։

«Իսրայելը Մեծ Բրիտանիայի հրեական համայնքի հետ սգում է Մանչեստրում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչական հարձակումից հետո։ Մեր սրտերը զոհերի ընտանիքների հետ են, և մենք աղոթում ենք վիրավորների արագ ապաքինման համար։ Ինչպես ես զգուշացրել էի ՄԱԿ-ում, ահաբեկչության դեմ թուլությունը միայն ամրապնդում է այն։ Միայն ուժն ու միասնությունը կարող են հաղթել նրան»,- գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցերում։ 

Իսրայելի վարչապետն ավելի վաղ Պաղեստինի պետականությունը ճանաչած երկրների կառավարություններին մեղադրել էր թուլության մեջ՝ զայրացած նամակներ ուղարկելով այդ երկրների ղեկավարներին։

Այսօր Մանչեստրում հարձակում է եղել սինագոգի վրա։

Ըստ ականատեսների՝ հանցագործը նախ մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ապա դանակով հարձակվել նրանց վրա։ Երկու մարդ սպանվել է, երեքը՝ ծանր վիրավորվել։ Կասկածյալին ոստիկանությունը սպանել է։

Մանչեսթերի ոստիկանությունը միջադեպը ահաբեկչական հարձակում է անվանել։