Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ապահովագրական ընկերությունների մեջ լավագույն համագործակցող ընկերություններից է ճանաչել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որը արժանանում է այդ տիտղոսին երկրորդ տարին անընդմեջ: 

Ֆինանսական հաշտարարի գործունեության երեք տարվա ընթացքում «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի դեմ ներկայացվել է 66 բողոք: Ընդ որում 53 գրանցվել են 2011 թվականին, որոնցից միայն 11 ընդունվել է հաշտարարի կողմից դիտարկմանը:

«11 բողոքը` վատ ցուցանիշ չէ ընկերության համար, որը միայն ԱՊՊԱ-ի գծով սպասարկել է ավելի քան 200 հազար պայմանագիր, հատկապես հաշվի առնելով, որ դրանցից 7-ը լուծվել են հօգուտ հաճախորդի՝ հաշտության գալու միջոցով: Մենք առավելագույնս ջանքեր կգործադրենք, որպեսզի կանգ չառնենք ձեռք բերված նվաճումների վրա: Միայն անընդհատ զարգացման պայմանով կկարողանանք հասնել պլանավորված բարձունքների: Մեր նպատակները հավակնոտ են և մենք քայլ առ քայլ մոտենում ենք դրանց»,- ասել է «Ռոսգոսստրախ Արմենիայի» գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը: