Իսրայելում մեկ ու կես տարեկան երեխան խիզախորեն կծոտել եւ սատկացրել է օձին: Միջադեպը տեղի է ունեցել Արեւմտյան Գալիլիայի գյուղերից մեկում: Ծնողները երեխային հայտնաբերել են հատակին, ատամները օձի գլխի մեջ խրած վիճակում, հաղորդում է «Կուրսոր» -ը:

Սարսափած ծնողները երեխային անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց հանգստացրել են` ասելով, որ նրա մարմնի վրա օձի խայթոցի հետքեր չկան:

Ավելի ուշ պարզվել է, որ երեխան «մարտնչել է» ոչ թունավոր օձի հետ: