Շվեյցարիան մտադիր է անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համակարգեր գնել՝ իր զորքերի, ռազմական ենթակառուցվածքների և սարքավորումների անօդաչու թռչող սարքերից պաշտպանությունն ամրապնդելու համար, հայտնել են Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունից։
Անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համակարգի դաշտային փորձարկումները անցկացվել են 2025 թվականի ամռանը։ Այդ արդյունքների հիման վրա Շվեյցարիայի բանակը պայմանագիր է կնքել Դաշնային սպառազինության գրասենյակի հետ՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։
«Այս գնմամբ բանակն ամրապնդում է իր զորքերի, ինչպես նաև սեփական ենթակառուցվածքների և սարքավորումների պաշտպանությունը»,- հայտարարել են նախարարությունում։
Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունը միաժամանակ նշել է, որ անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համակարգերը մասամբ շարժական են, ինչը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում դրանք «օգտագործել բանակի այլ նպատակների և խնդիրների համար, օրինակ՝ քաղաքացիական իշխանությունների աջակցության կամ խաղաղապահ գործողություններում»։
Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ՝ Գերմանիան, Լեհաստանը, Ֆինլանդիան և Բալթյան երկրները, ցանկություն են հայտնել «անօդաչու թռչող սարքերի պատ» համակարգ կառուցել։ Նմանատիպ նախագիծ նախատեսվում է իրականացնել 1-1,5 տարվա ընթացքում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան: Նախագիծը ներկայում մշակման և մոդելի ընտրության փուլում է:





























