Իտալիայում բողոքի ցույցեր են սկսվել, երբ Իսրայելը կալանել է  Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող նավատորմը, հայտնել է Al Jazeera-ն։

«Իտալիայում, որտեղ խոշոր արհմիություններն ուրբաթ օրը համընդհանուր գործադուլի կոչ են արել ՝ ի նշան նավատորմի հետ համերաշխության, ցույցերը տարածվել են խոշոր քաղաքներում։ Ոստիկանության տվյալներով՝ միայն Հռոմում բողոքի ցույցերին մասնակցել է 10 հազար մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ցույցեր են տեղի ունեցել նաև Բեռլինում, Հաագայում, Թունիսում, Բրազիլիայում, Բուենոս Այրեսում, Սիդնեյում և Ստամբուլում։ Ցուցարարները երթով շարժվել են դեպի Իսրայելի դեսպանատուն՝ «օկուպացիայի լիակատար դադարեցման» կոչով ցուցապաստառներ պարզելով, նշել է հեռուստաալիքը։