Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Առաջին ալիքի նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովային հայտարարել է «օտարերկրյա գործակալ»։

«Օտարերկրյա գործակալներ» են հայտարարվել նաև լրագրող Գրիգորի Ամնուելը, քաղաքային նախկին պատգամավոր Մարիա Սոլենովան և «I NEWS» առցանց նախագիծը:  

Օվսյաննիկովան հայտնի է դարձել 2022 թվականի գարնանը, երբ նա հակապատերազմական պաստառով հայտնվել է «Время» հաղորդման եթերում։ Մի քանի ամիս անց նրա դեմ գործ է հարուցվել բանակի մասին «կեղծիքների» համար, որից հետո նա փախել է տնային կալանքից և լքել Ռուսաստանը։ 2023 թվականի հոկտեմբերին նա հեռակա կարգով դատապարտվել է ութուկես տարվա ազատազրկման։ Կարճ ժամանակ անց, նախկին ամուսնու ներկայացրած դատական ​​հայցից հետո, Օվսյաննիկովային զրկել են ծնողական իրավունքներից։