ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Իրաքին՝ Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
ՀՀ ԱԳՆ-ն X սոցիալական հարթակում զետեղված գրառման մեջ ասվում է. «Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ենք հղում Իրաքի Հանրապետությանը Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված 25-ամյա դիվանագիտական հարաբերությունները և մաղթում է խաղաղություն և բարգավաճում Իրաքի կառավարությանը և ժողովրդին»։





























