Ստեղծել բրենդ, որի անունը հայ սպառողի մոտ կասոցացվի որակի ու վստահելիության հետ։ 30 տարի առաջ այս նպատակն էր իր առջեւ դրել «Բեկոն Պրոդուկտ»-ի հիմնադիրը։ Կարճ ժամանակում այս նշաձողին հասնելուց եւ հայկական մսամթերքի շուկայում առաջատարի դիրք զբաղեցնելուց հետո էլ հիմնադիրը հետեւողականորեն պահպանում են միայն որակյալ արտադրանք տալու գլխավոր սկզբունքը, ինչի շնորհիվ արդեն երեք տասնամյակ համարվում են ամենաճանաչված ու նախընտրելի բրենդերից մեկը մսամթերքի շուկայում։

Վերջերս «Բեկոն Պրոդուկտ»-ը «Երկրները մեկ հարկի տակ 2025–2026» մրցանակաբաշխությունում ճանաչվեց «Մսամթերքի արտադրության առաջատար»: Մրցանակաբաշխությունն անցկացվում է Միջազգային բիզնես կապերի աջակցության խորհրդի կողմից, որտեղ հաղթողները ընտրվում են խիստ չափանիշներով՝ արտահանման արդյունավետությունից մինչև ներդրումների ծավալ, աշխատատեղերի ստեղծումից մինչև երկարաժամկետ բիզնես կայունություն։

Photos_EMP_9182.jpg (210 KB)

Մրցանակ, որը 30 տարվա գնահատական է 

 «Բեկոն Պրոդուկտ»-ի համար այս մրցանակը խորհրդանշական է. այս տարի ընկերությունը նշում է գործունեության 30-ամյակը՝ ամփոփելով անցած ուղին, որն սկսել էր փոքր արտադրամասից՝ ընդամենը 50 քմ տարածքում, 5 աշխատակցի ուժերով։ 1995թ., երբ Հայաստանի տնտեսությունը դեռ ծանր վիճակում էր, ընկերության հիմնադիրն իր առջեւ չափազանց հավակնոտ նշաձող դրեց։

 «Գաղափարը ոչ միայն բիզնես անհրաժեշտությունից էր, այլ ավելի խորքային մոտիվացիայից. ապահովել մարդկանց ամենօրյա անվտանգ, համեղ ու վստահելի սնունդը»,– ասում է ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Դավիթ Մարգարյանը։

Photos_EMP_8968.jpg (136 KB)

Տարիների ընթացքում սպառողների մոտ վստահության աճին զուգահեռ պարբերաբար մեծացնելով արտադրանքի ծավալներն ու ընդլայնելով տեսականին, «Բեկոն Պրոդուկտ»-ը այսօր արդեն դարձել է ժամանակակից խոշոր արտադրություն՝ 400–ից ավելի աշխատակիցներով։

30 տարի անց ընկերությունն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է սպառողի վստահությունը։ «Այս ճանապարհը մեզ սովորեցրեց, որ հաջողությունը գալիս է հետևողական աշխատանքից և երբեք չհանձնվելու ցանկությունից»,- նշում է գլխավոր տնօրենը։  

Դավիթ Մարգարյանն ասում է՝ այս մրցանակը միայն մեկ տարվա ձեռքբերումների գնահատական չէ: Այն ամփոփում է տասնամյակների հետևողական աշխատանքը՝ որակի նկատմամբ պահանջկոտությունը, սպառողի վստահության նվաճումը և թիմի նվիրվածությունը։ «Այն ամփոփում է մեր անցած ամբողջ ճանապարհը, բայց նաև պարտավորեցնում է առաջ շարժվել ու գրանցել նոր հաջողություններ: Շարունակել նորարարության և կայուն զարգացման ուղին՝ ապահովելով սպառողին բարձրորակ և վստահելի մսամթերքով»։

Photos_EMP_8881.jpg (227 KB)

 Հաջողության բանաձեւը՝ հավատ եւ համառ աշխատանք

 «Բեկոն Պրոդուկտ» բրենդն այսօր որակյալ մսամթերքի չափորոշիչ է դարձել հայկական շուկայում։ Հիմնադրման առաջին օրվանից, չնայած դժվարություններին, ընկերությունը առաջնորդվել է հավատով, որ Հայաստանում հնարավոր է ստեղծել արտադրություն, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին։ Հավատն ու համառ աշխատանքը  «Բեկոն Պրոդուկտ»-ին առաջնորդեցին մարտահրավերների հաղթահարման  եւ զարգացման մի քանի փուլերով։ Ընկերությունը կառուցեց նոր գործարան՝ ավստրիացի մասնագետների նախագծով, ներդրվեցին նորագույն սարքավորումներ, ընդլայնվեց արտադրանքի տեսականին։

Photos_photo_5316551729103369892_w.jpg (215 KB)

Հաջորդ փուլում նպատակ դրվեց ապրանքանիշը ճանաչելի դարձնել և սիրված յուրաքանչյուր ընտանիքում՝ առաջարկելով համեր ամենատարբեր նախասիրություններ ունեցող սպառողներին։ Այսօր «Բեկոն Պրոդուկտ»-ն արդեն մտածում է միջազգային շուկաների մասին՝  նպատակ ունենալով ներկայացնել հայկական մսամթերքը նաև եվրոպական երկրներում:

Մարտահրավերներ եւ զարգացման ծրագրեր  

Գլխավոր տնօրենը ընդգծում է՝ դեռ առաջին օրերից իրենց գլխավոր գաղափարն է եղել արտադրել այնպիսի մսամթերք, որն իրենք կընտրեին իրենց ընտանեկան սեղանների համար։ Հենց այդ գաղափարն էլ ձևավորել է ընկերության հիմնական արժեքները. «Մենք երբեք չենք գնացել զիջման որակի հարցում․ ներդրել ենք նորագույն տեխնոլոգիաներ, ստեղծել խիստ վերահսկողության համակարգեր և միշտ հաշվի ենք առել սպառողների նախասիրությունները։ Այս սկզբունքներն են մեզ թույլ տվել դիմակայել մրցակցությանը, կառուցել կայուն բրենդ և այսօր արժանանալ այսպիսի բարձր գնահատականի»,- ասում է Դավիթ Մարգարյանը:

Photos_WhatsApp Image 2023-06-07 at 10.24.59 (1).jpg (307 KB)

Ձեռք բերած հաջողությունն ամրապնդելու եւ կայուն աճ ապահովելու համար «Բեկոն Պրոդուկտ»-ը  մշտապես ներդնում է նոր տեխնոլոգիաներ, նորարարական արտադրատեսակներ, պահպանում խիստ վերահսկողություն արտադրական ամբողջ ցիկլում։ Բոլոր ներդրումներն այստեղ արվում են երկարաժամկետ զարգացման հեռանկարով:

Photos_YEN_4024.jpg (204 KB)

 «Այս փուլում բրենդի զարգացման ծրագրերը մի քանի ուղղությամբ են՝ արտադրական հզորությունների արդիականացում,  արտադրանքի տեսականու ընդլայնում,  արտահանման զարգացում և տեղական շուկայում բրենդի ճանաչելիության ամրապնդում։ Արտահանման զարգացմանը զուգահեռ, ընկերությունը կշարունակի նաև ուժեղացնել իր դիրքերը տեղական շուկայում՝ պահպանելով առաջատար դիրքը»,– ասում է «Բեկոն Պրոդուկտ»-ի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Բաղդասարյանը։

 Photos_YEN_3748.jpg (263 KB)
Թափանցիկությունը՝ աշխատանքի ոճ

 «Բեկոն Պրոդուկտ»-ն իր մարքեթինգային ռազմավարության հիմքում դնում է թափանցիկությունը։ Ընկերությունն իր սպառողներին բաց դռների միջոցով հնարավորություն է տալիս անձամբ տեսնել մսամթերքի արտադրության ամբողջ գործընթացը՝ հումքից մինչև փաթեթավորում։

«Մենք բաց ենք սպառողների համար․ կազմակերպում ենք շրջայցներ արտադրությունում, որպեսզի բոլորը տեսնեն՝ ինչպես է պատրաստվում յուրաքանչյուր ապրանքատեսակ։ Այս թափանցիկությունն է ձևավորում այն վստահությունը, որը մեզ առանձնացրել է մրցակիցներից»,- նշում է Անահիտ Բաղդասարյանը:

Photos_EMP_8852.jpg (219 KB)

Նրա խոսքով՝ այսօր սպառողների մի խոշոր հատված նոր սերունդն է՝ երիտասարդները, որոնք ունեն այլ ակնկալիքներ սննդի որակի, համերի և մատուցման ձևի վերաբերյալ։ «Բեկոն Պրոդուկտ»-ը տեղյակ է այս պահանջներին և ակտիվ աշխատում է նոր արտադրատեսակների ստեղծման վրա՝ համատեղելով ավանդական համերն ու ժամանակակից սննդի առողջ չափանիշները։ Բացի այդ, ընկերությունը ներկայանում է այն հարթակներում, որտեղ ժամանակ է անցկացնում նոր սերունդը՝ սոցիալական ցանցերում և նոր մեդիա հարթակներում։  

Երեք տասնամյակ անց առաջատար բրենդի կարգախոսը մնում է նույնը. «Համի և որակի պատասխանատու»:

Photos______________ _____________.jpg (262 KB)