Վրաստանում, տեղի ժամանակով ժամը 20.00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, տեղեկացրել է «Грузия Online»-ը։

Վրաստանի ԿԸՀ-ի տեղեկացմամբ՝ ընտրական գործընթացը տեղամասերում անցել է հանգիստ իրադրությունում։

Ինչպես նշվել է Վրաստանի ԿԸՀ-ի ճեպազրույցում, ժամը 17.00-ի դրությամբ ընտրատեղամասեր է այցելել 1 175 817 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 33,5 տոկոսը։

Այսօր Վրաստանում տեղի են ունեցել քաղաքապետերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների անդամների ընտրություններ։